Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին, ինչը թույլ կտա օպերատիվ արձագանքել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին:

«Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք օպերատիվ արձագանքենք իրադարձություններին: Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և մեր տվյալներով՝ կրակողները ադրբեջանցիներն են, ես վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ Ադրբեջանի նախագահին և ասում եմ՝ «կրակում են»։ Եվ նա իսկապես ստուգում է», - պարզաբանել է Սարգսյանը՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: - «Ես պատրաստ էի վերահսկողություն սահմանել և հստակ ասել՝ մերոնք կրակում են, թե չեն կրակում, իհարկե՝ ակնկալելով նույնպիսի վերաբերմունք նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից», - հավելել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ 90-ականներին նման «թեժ գիծ» ստեղծելու փորձ արդեն եղել է․ - «Այն ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, մենք ուղիղ կապ ունեինք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: Մենք հնարավորություն ունեինք այդպիսի էքստրեմալ դեպքերում, երբ էքստրեմալ կապի կարիք կար, կապ հաստատել: Այժմ նման բան գոյություն չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG