Մատչելիության հղումներ

Վաղը Երևանում կանցկացվի ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի աշխատաժողովը


ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը Երևանում
ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը Երևանում

Վաղը Երևանում՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունում, տեղի կունենա ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» (SPS) ծրագրի աշխատաժողովը:

ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը:

Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակում հետազոտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև ծրագրի առաջնահերթությունները, հայտերի ներկայացման և դրանց գնահատման ընթացքը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաներն են՝ տեղեկատվական անվտանգություն, շրջակա միջավայրի անվտանգություն, պաշտպանություն ընդդեմ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) սպառնալիքների, անվտանգություն ապահովող առաջադեմ տեխնոլոգիաներ:

Նշված բոլոր թեմաների ներկայացման համար ՆԱՏՕ-ի կողմից հրավիրվել են ոլորտի հայտնի արտասահմանյան և հայ մասնագետներ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG