Մատչելիության հղումներ

Քրգործ Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենի կողմից խոշոր չափերի յուրացման փաստով


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի հատկանիշներով՝ «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG