Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների երկու երրորդը ցանկանում է Պուտինին նախագահ տեսնել նաև 2018-ից հետո․ «Լևադա»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում մի հանդիսության ժամանակ, նոյեմբեր, 2016թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում մի հանդիսության ժամանակ, նոյեմբեր, 2016թ․

Ռուսաստանցիների մոտ երկու երրորդը՝ 63 տոկոսը ցանկանում է Վլադիմիր Պուտինին տեսնել նախագահի պաշտոնում նաև 2018 թվականից հետո, երբ լրանալու է նրա նախագահության ընթացիկ ժամկետը, վկայում են «Լևադա» կենտրոնի հարցումների արդյունքները:

Սա ամենաբարձր ցուցանիշն է 2012 թվականից հետո:

Չորս տարի առաջ Պուտինին 2018-ին նախագահի պաշտոնում տեսնել ցանկացողների թիվը կրկնակի քիչ էր՝ 34 տոկոս: 2014-ին արդեն ռուսաստանցիների կեսից ավելին էին ցանկանում, որ Պուտինի նախագահությունը շարունակվի:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները անցկացվելու են 2018-ի մարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG