Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը կայցելի Պակիստան


Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի մեծադիր դիմանկարները Իսլամաբադում՝ Էրդողանի այցին ընդառաջ, 16-ը նոյեմբերի, 2016թ․

Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի մեծադիր դիմանկարները Իսլամաբադում՝ Էրդողանի այցին ընդառաջ, 16-ը նոյեմբերի, 2016թ․

Այսօր նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Պակիստան:

Այցի նախաշեմին Պակիստանը երկրից հեռացնում է թուրք ուսուցիչներին, որոնք դասավանդում են ենթադրաբար Ֆեթուլահ Գյուլենին հարող կրթական հաստատություններում:

PakTurk միջազգային դպրոցների և քոլեջների ուսուցիչների ու նրանց ընտանիքների անդամների՝ մոտավորապես 500 մարդու վիզաները երկարաձգելու դիմումները մերժվել են: Տեղի իշխանությունները պահանջել են, որ նրանք մինչև նոյեմբերի 20-ը լքեն Պակիստանը:

PakTurk-ը, որը Պակիստանում մոտավորապես 10 հազար դպրոցականների է կրթում, հերքում է կրոնական գործիչ Գյուլենի կամ նրա շարժման հետ որևէ կապը: PakTurk-ը հայտարարել է, թե շարունակելու է գործունեությունը Պակիստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG