Մատչելիության հղումներ

logo-print

Միլս․ Կոռուպցիան Հայաստանում կարող է սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ

Կոռուպցիան Հայաստանում կարող է սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը, այսօր Երևանում գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Մեր գերակայություններից է Հայաստանում մեր ընկերների, գործընկերների հետ համագործակցաբար դարձնել հանրությունը ավելի թափանցիկ, հաշվետու, պայքարել կոռուպցիայի դեմ՝ մի պայքար, որը մենք պետք է տանենք յուրաքանչյուր հասարակությունում», - ասաց դեսպանը:

Միլսն ընդգծեց, որ հաջողությունը կոռուպցիայի դեմ պայքարում էական է Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու համար:

«Ինչպես տարբեր առիթներով ասել եմ՝ մասնավոր զրույցների ու հրապարակային միջոցառումների ժամանակ, երկիրն ու ժողովուրդը տուժում են, երբ լուրջ շահեր ունեցողները տիրապետում են քաղաքական ու տնտեսական անհամաչափ ազդեցության, երբ մրցակցային պայմաններն անարդար են: Կոռուպցիան կարող է բացասաբար ներգործել ցանկացած տնտեսության վրա, կարող է քայքայել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը», - ասաց Միացյալ Նահանգների դեսպանը և հավելեց․ - «Չնայած Հայաստանում առկա իրական մարտահրավերներին՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրապես դրական քայլեր ենք տեսել»:

Համաժողովը, որը նվիրված է հանքարդյունաբերությանը, կազմակերպվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների և Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան ջանքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG