Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը Սիրիայում հրթիռակոծում է թունավոր նյութեր արտադրող գործարանները


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականները Սիրիայի Իդլիբ եւ Հոմս գավառներում սկսել են հարվածներ հասցնել ահաբեկիչների՝ «Իսլամական պետություն» խմբավորման և «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի դիրքերի ուղղությամբ:

Նախարար Շոյգուի խոսքերով, այդ գործողություններին մասնակցում է «Ծովակալ Գրիգորովիչ» արագընթաց հածանավը, և «ռազմածովային նավատորմի պատմության մեջ առաջին անգամ մարտական գործողություններին սկսել է մասնակցել «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավը»:

Շոյգուն հայտարարել է, թե ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցնում Սիրիայում ահաբեկիչների այն գործարանների վրա, որտեղ թունավոր նյութեր են պատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG