Մատչելիության հղումներ

ՍՊԱԾ հյուսիսային բաժանմունքի աշխատակիցները բաց նամակ են հղել վարչապետին


Կառավարության հայտարարած օպտիմալացման շրջանակում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) հյուսիսային բաժանմունքի տասնհինգ աշխատակիցներ հունվարի 1-ից կզրկվեն աշխատանքից:

Բաժանմունքի աշխատակիցներն այսօր բաց նամակով դիմել են վարչապետին: Նամակում նրանք գրում են, որ Սեյսմիկ ծառայության չորս ՊՈԱԿ-ների (պետական ոչ-առևտրային կազմակերպությունների) փակումը մեծ վնաս կհասցնի ոլորտին: Նրանք վարչապետի հետ հանդիպում են ակնկալում՝ իրենց խնդիրներն անձամբ ներկայացնելու համար:

Առաջին փուլով աշխատանքից ազատվելու են թոշակառուները, իսկ երկրորդ փուլով կրճատվողների թիվը կհասնի արդեն 40-ի: Կրճատման ենթակա աշխատակիցներին արդեն ծանուցել են, որ երկու ամսից կորցնելու են աշխատանքը:

ՍՊԱԾ-ի հյուսիսային բաժանմունքի բաժնի վարիչներից պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի կարծիքով, պետությունն այս կրճատումներից շատ բան չի շահի․ - «Ի՞նչ կշահի պետությունը, եթե միավորեն ՊՈԱԿ-ները: Մի քանի հաստիքներ կազատվեն, թող լինի 20-ը, 30-ը․․․ բայց որ կտուժի սեյսմիկ անվտանգության համակարգը՝ միանշանակ է»:

Թոշակառու գիտնականներն ասում են, որ պատրաստ են երիտասարդներին զիջել իրենց տեղը՝ միաժամանակ շեշտելով, որ տարիներ ի վեր որակյալ կադրերի խնդիր ունեն:

«Մենք էդտեղ պրոբլեմ չենք տեսնում: Մենք էն մարդիկ ենք, որ մի բան կճարենք՝ դրամաշնորհ է, ուրիշ տեղ աշխատանք: Բայց էս մարդիկ շոգեքարշերն են, իրենց հետևից տանում են ջահելներին: Եվ էսպիսի մեխանիկական մոտեցումը լուրջ հարված կլինի», - ասաց երկրաբանության դոկտոր Սամվել Հովհաննիսյանը:

«Ունենք երեք դոկտոր, դրան գումարած ևս երկու թեկնածու, որ պիտի գնան հանգստի: , - ասաց կրճատվելիք աշխատակիցներից մեկը:

«Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ աշխատանքի համար պայքար ա գնում: Անձամբ ես սեյսմակայուն շինարարության մասնագետ եմ: Երբ հրավիրում են շինարարական խորհրդատվության, մի օրում կամ կես օրում մի ամսվա աշխատավարձ տալիս են», - ասաց պրոֆեսոր Ռազմիկ Աթաբեկյանը:

«Վարչապետից խնդրում եմ թույլ տա մեր աշխատանքը մենք կատարենք, նպաստի, որ մենք դառնանք գերտերությունը կանխատեսման գործում մեր տարածաշրջանի համար: Եվ այն ժամանակ մենք իսկապես բյուջեն կարող ենք լցնել ինչպես հարկն է»:

Սերգեյ Նազարեթյանը նկատեց, որ օպտիմալացումից հետո կմնա միայն Երևանում գործող մեկ կենտրոն, և վթարային շենքում ապրող գյումրեցին տեղեկանք ստանալու համար պետք է հասնի մայրաքաղաք․ - «Անընդհատ խոսում են Երևանի մեխանիկական աճի դադարեցման մասին, բայց էսպիսի քայլերով էլի գնում են Երևանի ուռճեցմանը, որը շատ վատ է»:

Արդյո՞ք այս ոլորտին բյուջեից այնքան մեծ գումարներ են հատկացվում, որ պետությունը որոշել է տնտեսել ու ծառայությունները փակել:

«Մենք հասել ենք էն մակարդակին, որ ոչ-պետական միջոցներով անընդհատ արդիականացնում ենք մեր միջազգային կապերի շնորհիվ», - ասաց․․․՝ հավելելով, որ պետություն ստանում են «փոքր աշխատավարձ (միջինը 60-70 հազար դրամ) և կենսապահովման ծախսեր՝ լույսի, գազի»:

Սեյսմիկ ծառայությունը, գիտնականների բնորոշմամբ՝ պետության խորթ զավակն է․ իրենք չեն ստանում հավելավճարներ գիտական կոչումների համար, չեն օգտվում սոցփաթեթներից:

XS
SM
MD
LG