Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը շնորհավորել է Իգոր Դոդոնին` Մոլդովայի նախագահ ընտրվելու կապակցությամբ


Իգոր Դոդոն, արխիվ
Իգոր Դոդոն, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Սարգսյանը նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ այդ բարձր պաշտոնում, իսկ Մոլդովայի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն:

Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի բացահայտմանը և հարաբերությունների զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG