Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններից հետո Օբաման առաջին ասուլիսն է տվել


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամուլի ասուլիս է տվել՝ ամփոփել իր նախագահության որոշ արդյունքները և կոչ արել ամերիկացիներին՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին դատել որոշումներով, որոնք նա կայացնելու է որպես նախագահ։

Նշենք, որ սա Օբամայի առաջին ասուլիսն էր նախագահական ընտրություններից հետո։

Օբաման քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ կոշտ քննադատություն էր հնչեցրել Թրամփի հասցեին՝ կասկածի տակ դնելով երկիրը հաջող ղեկավարելու նրա կարողությունը։ Ասուլիսի ընթացքում Օբաման հրաժարվել է հստակեցնել, թե Թրամփի հետ հանդիպումից հետո արդյո՞ք փոխել է իր կարծիքը։ Նա, սակայն նշել է, որ Թրամփը իր վրա չի թողել գաղափարապես կաղապարված անձի տպավորություն։

Ասուլիսի ժամանակ Օբաման թվարկել է իր վարչակազմի ձեռքբերումների մասին՝ դրանց շարքին դասելով ֆինանսական ճգնաժամի հաջող հաղթահարումը, բժշկական ապահովագրության համակարգի բարեփոխումները, Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումը։

Նա կոչ է արել Թրամփին՝ չկայացնել հապշտապ որոշումները հանուն նախընտրական խոստումների կատարման, այդ թվում՝ ապօրինի միգրանտների, առևտրային համաձայնագրերի վերաբերյալ, որոնք թեկնածու Թրամփը խոստացել էր վերանայել։

Մամուլի ասուլիսը տեղի է ունեցել նախագահ Օբամայի վերջին միջազգային ուղևորություններից՝ Եվրոպա և Ասիա այցերից մի քանի ժամ առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG