Մատչելիության հղումներ

logo-print

Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում երկուշաբթի օրը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման և արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորման, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության և այլ հարցերի մասին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ քննարկվող նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել հանրության տարբեր տեսակետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG