Մատչելիության հղումներ

Լավրովն իր վրդովմունքն է հայտնել Քերրիին՝ Իլյումժինովին ԱՄՆ մուտքի արտոնագիր չտրամադրելու համար


Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովն իր վրդովմունքն է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիին՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Կիրսան Իլյումժինովին Միացյալ Նահանգներ մեկնելու արտոնագիր չտրամադրելու համար:

Միացյալ Նահանգները պատճառաբանում են, որ Իլյումժինովը «սև ցուցակում» է հայտնվել «Սիրիայի կառավարությանը աջակցելու համար»:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավարը պետք է Նյու-Յորք մեկներ՝ դիտելու Սերգեյ Կարիագինի և Մագնուս Կարլսենի խաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG