Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Իրանը բանակցություններ են վարում զենքի պայմանագրի շուրջ


Ռուսաստանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը բանակցություններ են վարում 10 միլիարդ արժողությամբ զենքի պայմանագրի շուրջ:

Նրա փոխանցմամբ, համաձայն պայմանագրի, Մոսկվան տանկեր, ուղղաթիռներ, օդանավեր և հրետանային համակարգեր կմատակարարի Թեհրանին:

Հոկտեմբերին Ռուսաստանը հայտնեց, որ ավարտել է ԷՍ-300 օդային պաշտպանության հրթիռային համակարգի մատակարարումը Իրանին՝ չնայած Միացյալ Նահանգների և Իսրայելի մտահոգություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG