Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ․ Օրինագծի առանցքային հարցերի շուրջ լինելու են առանձին-առանձին քննարկումներ


Armenia -- A screenshot of RFERL TV programm "Crossroad". 14NOv., 2016
Armenia -- A screenshot of RFERL TV programm "Crossroad". 14NOv., 2016

Ազգային ժողովի օրակարգում ընդգրված օրինագիծը, որով նախատեսվում է զոհված և հաշմանդամություն ստացած զինվորներին փոխհատուցում տրամադրելու նպատակով քաղաքացիներից 1000-ական դրամ գանձել, «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարմանը քննարկում են Պաշպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը:

«Այո՛, նախաձեռնությունը լավն է, այո՛, պետք է մեր զինծառայողին խրախուսել: Մի բան էլ ասեմ․ չգիտես ինչու էս ընթացքում դա ընհանրապես չի քննարկում: Դա զինծառայության գրավչության բարձրացումն է: Երբ որ դա այսօր հավաքագրում ես պայմանագրային սպա և այլն, և այլն, ինքը առաջին հերթին նայում է էն վճարները, որ, Աստված մի արասցե, ինքը կստանա հետո», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ զինծառայությունն ավելի գրավիչ կդառնա, եթե զինծառայողն իմանա, որ մահանալու կամ վիրավորվելու դեպքում դրամական փոխհատուցում կստանա, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Ցանկացած զինծառայող, որ գնում է զինծառայության, ինքը մահանալու մասին մտածում է ի սկզբանե: Ինքը շատ լավ գիտի, որ ինքը թոշակավորման, վճարների խնդիր պետք է ունենա: Պայմանագրային զինծառայողը միշտ հարցնում է, թե ինչքան է իր աշխատավարձը, ինչքան կլինի իր թոշակը և այլն, և այլն: Սրանով նաև այս խնդիրն է լուծվում: Բայց, երբ որ մենք չենք կարողացել մեր սրտի ուզածով, մեր հնարավորությունների ուղածով էս խնդիրը լուծենք, ու հիմա մենք փորձում ենք սա լուծել, ֆիքսում ենք, որ սա դրական բան է: Այլ հարց է, երբ որ արդեն իրականացման մասին ենք խոսում: Միգուցե էս լավ նախաձեռնությունը պետք էր մի քիչ այսպես անել, մի քիչ այնպես անել»:

Նրա խոսքով, օրինագծի շուրջ հասարակական քննարկումներն այսօրվանից մեկնարկել են․ - «Էնպես չի, որ հենց էսօր մտնելով Ազգային ժողով, օրինագիծը այսօր իսկ առաջին ընթերցմամբ պիտի անցներ: Ժամանակ պիտի անցնի, և այդ ընթացքու պիտի լինեն նաև զուգահեռ հասարակական քննարկումներ տարբեր հասարակական շերտերի հետ: Ընդ որում օրինագծի հիմնական քննատադության առանցքային հարցերի մասին լինելու են առանձին-առանձին քննարկումներ»:

«Նախաձեռնությունը ինքնին վաղուց հասունացած էր», - ասաց հաղորդման մյուս հյուրը՝ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը: - «Բայց միևնույն ժամանակ դա միակը չի պետականաշինության գործընթացում, որը պիտի իրականացվեր զուտ մարդկանց կյանքի ապահովագրման, մարդկանց սոցիալական խնդիրների․․․ Սոցիալական հարցը լուծված չի պետությունում: Երկրորդ խնդիրը դա հանրային գիտակցությունը խաղաղությանը չնախապատրաստելն է: Մենք փաստորեն դարձյալ հանրային գիտակցությունը նետում ենք այն տիրույթը, որ պատերազմը շատ երկար շարունակվելու է: Միևնույն ժամանակ այդ մսաղացը փորձելու ենք մենք ինչ-որ ձևով ավելի ընդունելի դարձնել հանրության կողմից: Եվ այդ գիտակցությունը ավելի ամրագրվում է․ ոչ թե պատրաստել խաղաղության, այլ շարունակական պատերազմ մղելով շարունակել հանրությանը ուղղորդել դեպի այդ կողմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG