Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ երկրի հինգերորդ նախագահի պաշտոնում է ընտրվել Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Իգոր Դոդոնը:

Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Դոդոնը ստացել է քվեների 52, իսկ եվրոպամետ ուժերի կոալիցիան ներկայացնող Մայա Սանդուն` 47 տոկոսը:

Նորընտիր նախագահը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման ինչպես նաև Եվրամիություն-Մոլդովա ասոցացման համաձայնագրի չեղարկման օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG