Մատչելիության հղումներ

Իրանի նավթի և արտաքին առևտրի փոխնախարարը հայտարարել է, թե այս շաբաթ ռուսաստանյան մի խումբ էներգետիկ ընկերությունների ղեկավարներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Թեհրան՝ բանակցելու նավթային հնարավոր գործարքների շուրջ:

Ամիր Հոսեին Զամանինան այս մասին հայտարարել է նոյեմբերի 13-ին՝ նաև տեղեկություններ հայտնելով ռուսական պատվիրակության կազմի մասին: Դրանում ներգրավված են լինելու «Գազպրոմ», «Տատնեֆտ», «Լուկոյլ» և «Զարուբեժնեֆտ» ընկերությունների տնօրենները: Իրանցի պաշտոնյան հիշեցրել է, որ Իրանի կառավարության և ռուսաստանյան ընկերությունների միջև էներգետիկ համագործակցությանը վերաբերող մի շարք հուշագրեր արդեն իսկ ստորագրվել են:

Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների վերացումն այս երկրի տնտեսության նավթային սեկտորի համար միջազգային համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG