Մատչելիության հղումներ

logo-print

Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում տեղի ունեցած սպանության դեպքով


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 անձի հրազենային ծանր մարմնական վնասներ պատճառելու հանգամանքները։ Ստացված վնասվածքներից երկու անձ մահացել է, մյուսի վիճակը՝ գնահատվում է ծանր։

«2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի՝ գլխի և որովայնի շրջաններում հրազենային վնասվածքներով: Ըստ ահազանգի, բուժօգնության են տեղափոխվել նաև Երևան քաղաքի 2 բնակիչներ՝ Մ.Մուշեղյանը՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով, և Ա. Պետրոսյանը՝ կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեն նշում է, որ քննությամբ պարզվել է հրազենային վնասվածքի հետևանքով մահացած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 1991 թվականին ծնված Գևորգ Ավետիսյանը։

«Տվյալներ են ձեռք բերվել հնարավոր դեպքի վայրի վերաբերյալ, որը հանդիսանում է Շիրակի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող սրահը, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի և այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ։ Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Մ.Մուշեղյանն առանց գիտակցության գալու մահացել է, իսկ Ա. Պետրոսյանն ի վիճակի չէ ցուցմունք տալ: «Սուրբ Աստվածամայր»-ից առգրավվել են տուժողների հագուստները, վերցվել փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG