Մատչելիության հղումներ

ՔԿ. Հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Զինծառայող Վարդան Առաքելյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Նախնական տվյալներով` 2016 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, կրտսեր սերժանտը, նշանակված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում, խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոցներ է արձակել նույն զորամասի պահանության տեղամասի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով նռնակաձիգի օգնական, շարքային Վարդան Հովհաննեսի Առաքելյանն ստացել է մահացու հրազենային վիրավորում», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործ է հարուցվել` Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով [Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը առաջացրել է ծանր հետևանքներ]։

«Քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG