Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ը ադրբեջանական կողմին կոչ է անում չգնալ իրադրության հետագա լարման


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունը, թե անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր։

«Հակառակորդ երկրի պաշտոնական քարոզչությունը շարունակում է իրականացնել միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

«Թեև նոյեմբերի 12-ի ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, այնուամենայնիվ առաջնագծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառելով նաև 120 միլիմետրանոց ականանետ», - նշված է հաղորդագրությունում։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ «հավատարիմ է մնում հակամարտ կողմերի միջև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին, և ադրբեջանական կողմին կոչ անում չգնալ իրադրության հետագա լարման»:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG