Մատչելիության հղումներ

Յունկեր․ Թրամփից 2 տարի կպահանջվի՝ արտաքին հարցերում փորձ ձեռք բերելու համար


Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ
Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ենթադրում է, որ արտաքին քաղաքական հարցերում փորձառություն ձեռք բերելու համար Դոնալդ Թրամփից կարող է երկու տարի պահանջվել: Այդ ժամանակահատվածը Յունկերը համարում է «կորցված»: Այս մասին նա հայտարարել է Լյուքսեմբուրգում՝ երիտասարդության հետ քննարկումների ընթացքում, փոխանցում էAFP –ն:

«Ես կարծում եմ, որ երկու տարի կկորչի, մինչև պարոն Թրամփը ճամփորդի աշխարհով, որի մասին նա տեղյակ չէ»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը»: Հարցին՝ արդյո՞ք Թրամփի ընտրվելը կազդի ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաերությունների վրա, Յունկերը պատասխանել է, թե ամերիկացիներն, ընդհանուր առմամբ, չեն հետաքրքրվում Եվրոպայով: «Դա վերաբերում է ինչպես քաղաքական դասակարգին, այնպես էլ հասարակ ամերիկացիներին: Նրանք չգիտեն Եվրոպան», - ընդգծել է նա՝ հիշեցնելով Սպիտակ տան ապագա ղեկավարի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած հայտարարություններից մեկը՝ «Բելգիան դա հրաշալի քաղաք է»:

«Մենք պետք է ընտրյալ նախագահին հասցնենք, թե ինչի վրա է հիմնված Եվրոպան և ինչ արժեքներով է շարժվում»,- ասել է Ժան-Կլոդ Յունկերը՝ հավելելով, որ Թրամփի հարցադրումները «վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ», քանի որ կասկածի տակ է առնում ՆԱՏՕ-ն, այդպիսով՝ նաև մոդելը, որի վրա հիմնված է Եվրոպայի անվտանգությունը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ քննադատական խոսք է հնչեցրել ՆԱՏՕ-ի հասցեին և հարց հբարձրացրել՝ ինչու՞ է հենց ԱՄՆ-ն առաջնորդող դեր խաղում այդ դաշինքում: Թրամփն ասել է, թե դաշինքի որոշ անդամներ բյուջե անդամավճար չեն մուծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG