Մատչելիության հղումներ

Ալիևը հայկական կողմին սպառնում է նոր «Լելե Թեփե»-ներով


Իլհամ Ալիևը հանդիպում է ադրբեջանցի զինծառայողների հետ, արխիվ

Իլհամ Ալիևը հանդիպում է ադրբեջանցի զինծառայողների հետ, արխիվ

«Եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով: Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, այսօր Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի առաջնագծի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել նախագահ Իլհամ Ալիևը: Նա հավելել է՝ սպառազինությանը համարժեք, բարձր է նաև բանակի հայրենասիրության մակարդակը:

«Մենք մեր հողի վրա ենք, սա Ադրբեջանն է: Լելե Թեփեն նույնպես Ադրբեջան է, Շուշին նույնպես Ադրբեջան է, Խանքենդին նույնպես Ադրբեջան է: Մենք չենք հավակնում ոչ մեկի հողին, սակայն մեր հողերի վրա մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը, կրկնելով՝ ապրիլյան պատերազմը «Ադրբեջանի համար հերթական պատմական հաղթանակն էր»:

Նա կրկին խոսել է տարածքային ամբողջականության վերականգնման մասին՝ վստահեցնելով, որ «վերադարձվելու են բոլոր այն տարածքները, որոնք դեռ օկուպացված են»: Եթե հայերը եզրահանգումներ չանեն ապրիլյան մարտերից, իրենց կսպասեն դեռ բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրնակով»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը, եզրափակելով՝ «Հայաստանի քաղաքական ղեկավարությունը վերջապես պետք է գիտակցի, որ իրենց բռնազավթիչ գործողություններն անդունդ են տանում: Ադրբեջանն օրեցօր ուժեղանում, հզորանում է: Մենք հսկա ներուժ և հզոր բանակ ունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG