Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի խորհրդի նիստում քննարկվել են առաջիկա համագումարի հետ կապված հարցեր


Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության և հանրապետական խորհրդի նիստ: ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Հայ ազգային կոնգրեսի ընտրովի մարմինների (նախագահի, վարչության, տարածքային խորհուրդների, վերահսկիչ հանձնաժողովի) ընտրության կարգի մասին նախագիծը և այն ներկայացրել է հանրապետական խորհրդի հաստատմանը:

Հանրապետական խորհուրդն իր նիստում հաստատել է վարչության կողմից ընդունված և հանրապետական խորհրդին ներկայացված՝ ՀԱԿ-ի ընտրովի մարմինների ընտրության կարգը: Խորհրդի նիստում քննարկվել են նաև առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպական հարցեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG