Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահն այսօր ծանոթացել է շփման գծում տիրող իրավիճակին, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

«Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը շաբաթ օրը ծանոթացել է Ֆիզուլիի շրջանի շփման գծի օպերատիվ իրադրությանը: Ադրբեջանի ղեկավարին իրազեկել են առաջնագծում տիրող ընդհանուր իրավիճակի մասին»,- ըստ ԱՊԱ-ի, նշված է հաղորդագրությունում:

Աղբյուրի փոխանցմամբ, Ալիևը հանդիպել է զինծառայողների հետ, հանդես եկել ելույթով, նաև «արժեքավոր նվերներ է հանձնել մարտական ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG