Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ցանկություն ունի մոտ ապագայում հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. Wall Street Journal -ի հետ զրույցում Թրամփն ասել է, թե Պուտինից «հրաշալի» նամակ է ստացել:

Ռուսաստանի նախագահը նոյեմբերի 9-ի առավոտյան, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, շնորհավորել էր Թրամփին և «ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ համատեղ աշխատելու» հույս հայտնել:

Նույն օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, թե մինչ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկը Պուտինը չի պատրաստվում որևէ շփում ունենալ նրա հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG