Մատչելիության հղումներ

ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ


Դավիթ Տոնոյան, արխիվ
Դավիթ Տոնոյան, արխիվ

Նոյեմբերի 11-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։ ՊՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության հետ Հայաստանի ռազմական համագործակցության հեռանկարները:

Եվրոպական Միության ներկայացուցիչը տեղեկացրել է միջազգային խաղաղարար և կայունության հաստատման առաքելություններին գործընկերների մասնակցության հնարավորությունների և ձևաչափի մասին։ Զրույցի ընթացքում Դավիթ Տոնոյանը Միխայիլ Կոստարակոսին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG