Մատչելիության հղումներ

Շփման գծում լարված է եղել նաև գիշերը, այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաև նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (13 արկ) և 82 (56 արկ) միլիմետրանոց ականանետեր:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում։

Ըստ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության, այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG