Մատչելիության հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր Վատիկանում շուրջ 4 հազար անտուն մարդ է ընդունել 22 երկրներից և աշխարհի քրիստոնյաների անունից ներողություն հայցել իրենց խնդիրների նկատմամբ անուշադրության համար:

«Ես ձեզնից ներողություն եմ հայցում քրիստոնյաների անունից, ովքեր հանդիպելով աղքատ մարդու կամ հանդիպելով չքավորության դեպքերի, կողքով են անցել»,- «Ասոշիեյթեդ պրեսի» փոխանցմամբ հայտարարել է Վատիկանի առաջնորդը:

Պապը հատուկ շեշտել է, որ աղքատները ստրուկներ չեն և պետք է պահպանեն իրենց արժանապատվությունը անգամ ամենադժվարին պահերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG