Մատչելիության հղումներ

«Պոբեդան» կսկսի դեպի Հայաստան թռիչքներ իրականացնել դեկտեմբերի կեսից


Ռուսաստանյան «Պոբեդա» ավիաընկերությունը պլանավորում է առաջիկա դեկտեմբերի 15-ից թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի, այսօր հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալիմկովը:

«Վաճառքը սկսելու ենք նոյեմբերի 21-ից, տոմսերի նվազագույն արժեքը կկազմի 999 ռուբլի կամ 16 դոլար: Չվերթներն իրականացվելու են շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Պոբեդան» հրաժարվել է չվերթներ բացել դեպի Երևան: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ դա պայմանավորված էր «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG