Մատչելիության հղումներ

Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» դիպուկահար հրացաններ


Հայ դիրքապահը մարտական հենակետում, արխիվ
Հայ դիրքապահը մարտական հենակետում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ, այսօր ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը: Այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60 միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82 միլիմետրանոց ականանետերից:

«Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սև նետ» (8 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել և հետևում են հակառակորդի կողմից ձեռնարկվող գործողություններին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ պետական սահմանի անառիկ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է», - ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG