Մատչելիության հղումներ

Մոսկվայում հաստատում են Թրամփի թիմի հետ շփումները


ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ, 10-ը նոյեմբերի, 2016թ․

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ, 10-ը նոյեմբերի, 2016թ․

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստմամբ՝ Ռուսաստանի ներկայացուցիչները կապի մեջ են եղել Դոնալդ Թրամփի թիմի հետ: ԱՄՆ ընտրված նախագահի շտաբի մամուլի խոսնակը հերքում է այդ տեղեկատվությունը:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե ԱՄՆ ընտրարշավի ժամանակ ռուսաստանցի ներկայացուցիչները կապի մեջ են եղել Թրամփի թիմի հետ: «Մենք դրանով զբաղվում ենք և զբաղվել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի ներկայացուցիչները շփումներ ունեցել են կամ պատրաստվում են հաստատել Թրամփի շրջապատի կամ անձամբ նրա հետ:

«Մարդիկ, որոնց համարում են նրա մերձավոր շրջապատից, մեզ ընդհանուր առմամբ հայտնի են», - նշել է Ռյաբկովը՝ հավելելով․ - «Չեմ ասի որ բոլորը, սակայն նրանցից մի ամբողջ շարք կապ են պահել ռուսաստանցի ներկայացուցիչների հետ»:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի խոսքով՝ այդ աշխատանքը շարունակվում է «բնականաբար նաև ընտրություններից հետո»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Associated Press-ի հետ զրույցում հաստատել է, որ ռուսաստանցի մասնագետները շփումներ ունեին ինչպես Թրամփի շտաբի ներկայացուցիչների հետ, այնպես էլ նրա մրցակից Հիլարի Քլինթոնի: Պեսկովը նման հարաբերությունները համարել է «միանգամայն բնական, միանգամայն նորմալ»:

Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Հոուփ Հիքսը, մինչդեռ, հերքել է տեղեկատվությունը, թե քարոզարշավի ընթացքում շփումներ են ունեցել որևէ արտասահմանյան կառույցի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG