Մատչելիության հղումներ

ՄԱԿ․ Հալեպում սպառվում են սննդի վերջին պաշարները


ՄԱԿ-ի աշխատակիցները ահազանգում են, թե Հալեպում սպառվում են սննդի վերջին պաշարները, հարյուր հազարավոր մարդիկ պաշարված են ռուսների աջակցությունը վայելող Ասադի վարչակազմի կողմից:

Տեղում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ղեկավարը պնդում է՝ շաբաթներ շարունակ Հալեպի՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող թաղամասեր մարդասիրական օգնություն չի մտել, և եթե զինուժը միջանզք չբացի, հաջորդ շաբաթ արդեն իրավիճակը կարող է աղետալի դառնալ:

«Հուսով եմ մենք կկարողանանք այս ձմեռ խուսափել զանգվածային սովից», - հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնյան՝ ընդգծելով՝ տեղում մոտ 300 վիրավորներ ու հիվանդներ շտապ բժշկական օգնության կարիք ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG