Մատչելիության հղումներ

Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Դոնալդ Թրամփին և ԱՄՆ ընտրյալ նախագահի հետ քննարկել երկկողմ կապերի ջերմացումն ու համատեղ պայքարը ահաբեկչության դեմ, հաղորդում են թուրքական աղբյուրները:

Ավելի վաղ Անկարայում Էրդողանը հայտարարել էր, թե Թրամփի ընտրությամբ թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր դարաշրջան է բացվում:

Էրդողանի վարչակազմը վերջին ամիսներին հրապարակավ քննադատում էր Օբամայի՝ Ամերիկայում ապաստանած հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին չարտահանձնելու որոշումը, պնդելով, թե վերջինս պատասխանատու է Թուրքիայում հուլիսին կազմակերպված հեղափոխության փորձի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG