Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ստրիպտիզ ակումբները հանել բնակելի շենքերի տակից


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ համագործակցելով համայնքապետերի հետ՝ բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով՝ համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ:

«Ընդ որում, անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետ և պայմաններ, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին, որոնք տեղեկայված են բազմաբնակարան շենքերի տակ և անհանգստացնում են բնակիչներին: Շատ բողոքներ կան և մենք պետք է արձագանքենք», - ըստ կառավարության կայքի, նշել է գործադիրի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG