Մատչելիության հղումներ

Նիկոլայ Ռիժկով. Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվի


Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ու երևանյան 28-րդ նիստի մասնակիցները ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի, հանձնաժողովի անդամներ Վոլոդյա Բադալյանի և Լևոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Նիկոլայ Ռիժկովը, նշելով, որ դեռևս դպրոցական տարիներից է ծանոթ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի մեծ ողբերգությանը, ասել է. - «Կանցնեն դարեր, բայց երբեք չի մոռացվի Հայոց ցեղասպանությունը։ Թեև արդեն չորս սերունդ է փոխվել Թուրքիայում, սակայն նրանք շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Պետք է քայլեր կատարել երկու ժողովուրդների հաշտեցման ուղղությամբ։ Ցավոք, այսօր Սիրիայում և այլ վայրերում շարունակվում են ողբերգական դեպքերը, որոնք տեղի են ունեցել հայերի հետ 100 տարի առաջ։ Մեզ համար և ձեզ համար սուրբ գործ է կանխարգելել դրանք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG