Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի ներկայիս աշխատողներն այսօր կառավարության շենքի մոտ էին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Նրանց փոխանցմամբ, գործարանի ղեկավարությունից տեղեկացել են, որ անվտանգության մոտ 85 աշխատող կհեռացվի աշխատանքից` համակարգը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը հանձնելու պատճառով։

Աշխատողների խոսքով՝ առաջարկ է եղել պահպանել աշխատանքը՝ համալրելով ոստիկանության շարքերը։

Նաիրիտցիներն ի նշան բողոքի երթով շրջեցին Հանրապետության հրապարակով, ապա փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, րոպեներ անց ճանապարհը բացվեց։

Կառավարության նամակների ընդունման և հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հանդիպեց ցուցարարների հետ և առաջարկեց նրանց՝ եթե զինվորական ծառայություն անցել են, ապա համալրեն ոստիկանության շարքերը: Ցուցարարները հակադարձեցին՝ ասելով, որ չեն ցանկանում ոստիկան դառնալ։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG