Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյան. ԼՂ լուծման բանալին միայն ու միայն գտնվում է Երևանում և Ստեփանակերտում


«Համախմբում» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի լուծման բանալին միայն ու միայն գտնվում է Երևանում և Ստեփանակերտում։

«Մեզ իսկապես շատ բարդ բանակցություններ են սպասվում և լուրջ մտահոգիչ խնդիրներ կան։ Մեր հիմնական խնդիրն այսօր պետք է լինի, որ մենք արդեն բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից անցնենք շատ ավելի գործնական՝ 25 տարի այդ իրավունքի կիրարկված լինելու փաստի քննարկմանը։ Սա հնարավոր է անել ճիշտ դիվանագիտության կիրառման դեպքում», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Օսկանյանը։

Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը կամ միջնորդները փորձեն շեղել քննարկումների թեման և տանել դեպի տարածքների վերադարձ։ «Սա շատ վտանգավոր ճանապարհ է լինելու։ Մեր խնդիրն է լինելու՝ շեշտադրումները ճիշտ դնել, դրա համար պետք է նախաձեռնությունը մերը լինի, և դրա հնարավորությունները ես իսկապես տեսնում եմ ճիշտ դիվանագիտության կիրառման դեպքում։ Մի բանում մենք պետք է համոզված լինենք, որ այդ շեշտադրումների պարտադրումը և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի լուծման բանալին միայն ու միայն գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, և մենք ինքներս պետք է որոշենք մեր հայրենիքի սահմանները», - ասաց Օսկանյանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG