Մատչելիության հղումներ

Բնակարաններ վաճառելու պատրվակով ավելի քան 2 մլրդ դրամ հափշտակելու քրգործն ուղարկվել է դատարան


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդում է, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով «Վլադիսլավ Մանգասարյանի կողմից տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու» դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վլադիսլավ Մանգասարյանը Երևան քաղաքում իրականացրել է բազմաբնակարան շենքերի շինարարություն և ստացել Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք։ Վերջինս հանդիսացել է «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ։ Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վլադիսլավ Մանգասարյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով, 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊ ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույք», - ասված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ հափշտակության 31 դրվագ, տուժող է ճանաչվել 26 անձ, այդ թվում՝ իրավաբանական։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն), որով սահմանված է 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG