Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում․ հրադադարի 55 խախտում, 570 կրակոց


ԼՂ ՊԲ զինծռայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

ԼՂ ՊԲ զինծռայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 570 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG