Մատչելիության հղումներ

ՔԿ. Հարուցվել է քրեական գործ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:

«2016 թվականի հոկտեմբերի 28-ին քաղաքացի Ա.Ազիզյանից ստացվել է հաղորդում առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին բժշկական կենտրոնում ծնվել է իր որդին, ով նույն օրը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է մեկ այլ բժշկական կենտրոն: Ըստ դիմումատուի, բուժաշխատողների կողմից ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետևանքով հոկտեմբերի 28-ին երեխան մահացել է բժշկական կենտրոնում: Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով [բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում]», - ասված է հաղորդագրությունում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG