Մատչելիության հղումներ

logo-print

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան: Այդ մասին Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) հայտարարեց չորեքշաբթի օրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Մխիթարյանը կօժանդակի ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ կրթություն ստանալու՝ երեխաների իրավունքն առաջ քաշելու գործում, կբարձրաձայնի Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ միասին Մխիթարյանը կխրախուսի հայ ընտանիքներին ակտիվ քայլեր ձեռնարկել, փորձելով յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություններով՝ առաջ քաշելով երեխաների և երիտասարդների՝ ներառական միջավայրում վաղ տարիքից ուսում և որակյալ կրթություն ստանալու իրավունքը:

«Ցավալի է գիտակցել, որ ոչ բոլոր երեխաները դպրոց հաճախելու և կրթվելու հավասար հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է զարգացման իրենց ողջ ներուժը դրսևորելու և հասարակության համար պիտանի քաղաքացի դառնալու հնարավորություն ունենան», - հայտարարեց Հենրիխ Մխիթարյանը: «ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, և ես պատրաստվում եմ գործի դնել այս հնարավորությունը՝ օգնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ Հայաստանում խթանել յուրաքանչյուր, հատկապես՝ ամենախոցելի երեխաների կրթության իրավունքը», - ավելացրեց ֆուտբոլիստը:

Նշանակումը ՅՈւՆԻՍԵՖ-ի 70-ամյակի առիթով է, որ նշվում է այս տարի դեկտեմբերին:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG