Մատչելիության հղումներ

Ուկրաինան Ղրիմի հարցով հերթական փաստաթուղթն է ներկայացնում ՄԱԿ-ին


Ղրիմ - Տեսարան Յալթայից

Ղրիմ - Տեսարան Յալթայից

France-Presse-ը տեղեկացնում է, որ Ուկրաինան ՄԱԿ-ին է ներկայացրել Ղրիմում մարդու իրավունքների պաշտպանության բանաձևի նախագիծ՝ կոչ անելով Ռուսաստանին ապահովել միջազգային դիտորդների մուտքը բռնակցված թերակղզի։

Փաստաթղթի հեղինակ են հանդիսանում 38 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Բանաձևը դատապարտում է Ղրիմում մարդու իրավունքների ոտնահարումները, այդ թվում՝ ղրիմյան թաթարների և ուկրաինացիների։ Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Ռուսաստանին անհապաղ չեղարկել «Ղրիմա-թաթարական ժողովրդի մեջլիսը» ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը։

Բանաձևի պահանջներից մեկն էլ միջազգային դիտորդների անարգել մուտքն է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ՝ այնտեղ մարդու իրավունքների իրավիճակի հարցով զեկույց պատրաստելու համար։

ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն, ելույթ ունենալով նիստին, հայտարարել է, որ Ղրիմի երկուսուկես միլիոն բնակչությունը «տառապում է ավտորիտար ռեժիմի պատճառով, անօգնական է և զրկված իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից»։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Եվգենի Զագայնովը ներկայացված փաստաթուղթը անվանել է միակողմանի և Ուկրաինային մեղադրել «Մոսկվայի դեմ ճնշում գործադրելու փորձեր անելու մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG