Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում երեքշաբթի օրը նաև Կոնգրեսի ընտրություններ են անցկացվել․ ամերիկացիներն ընտրում են Ներկայացուցիչների տան ամբողջ կազմը՝ 435 կոնգրեսական, և 100-տեղանոց Սենատի մոտ մեկ երրորդը:

Կոնգրեսականները երկու տարի են պաշտոնավարում, սենատորները՝ վեց:

ԱՄՆ-ից ստացվել է հայ լոբբիստների համար ոչ ուրախալի մի լուր՝ հանրապետական սենատոր Մարք Քըրքը Իլինոյսից, ով հայտնի է իր հայանպաստ դիրքորոշմամբ, պարտվել է դեմոկրատ Թամի Դաքսվորթին:

Ընտրությունների նախնական արդյունքներով՝ հանրապետականները պահպանել են մեծամասնությունը Ներկայացուցիչների տանը: Նրանք նաև, ամենայն հավանականությամբ, կպահպանեն մեծամասնությունը Սենատում, սակայն ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ:

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում նաև տարբեր մակարդակների տեղական ընտրություններ են անցկացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG