Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի ընտրություններում առջևում է Թրամփը


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփ և Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփ և Հիլարի Քլինթոն

Միացյալ Նահանգներում երեքշաբթի օրը անցկացված նախագահական ընտրությունների՝ այս պահի արդյունքներով, առաջատարը Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն է:

50 նահանգներից 45-ում ձայների հաշվարկով՝ մեծահարուստ գործարարը ստացել է 266, Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար և սենատոր, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը՝ 218 ընտիչների ձայները:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու համար պահանջվում է ստանալ Ընտրական կոլեգիայի 538 ընտրիչներից առնվազն 270-ի ձայները:

Դոնալդ Թրամփը այս պահին առջևում է նաև համաժողովրդական քվեարկության արդյունքներով՝ նրա ստացած ձայները ավելի քան մեկ միլիոնով գերազանցում են Հիլարի Քլինթոնին տրված քվեների թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG