Մատչելիության հղումներ

Հրապարակվեց Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների հնարավոր կազմակերպչի անունը


Ֆրանսիացի ոստիկանները հակաահաբեկչական գործողության ժամանակ, արխիվ
Ֆրանսիացի ոստիկանները հակաահաբեկչական գործողության ժամանակ, արխիվ

Ֆրանսիայում քննիչները հայտնել են Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների հնարավոր կազմակերպչի անունը՝ Ուսամա Աթար, Բելգիայի քաղաքացի, իսլամիստ, որը գտնվում է Սիրիայում, հայտնի է որպես Աբու Ահմեդ:

Քննիչների տվյալներով՝ հենց նա է պայթյուններ և հարձակումներ իրականացնելու հրաման տվել:

Ինչպես հաղորդում է ֆրանսիական Le Monde-ը, Ուսամա Աթարը կասկածվում է իրաքցի երկու մահապարտների հավաքագրման մեջ: Հենց այդ իրաքցիներն էին 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզի Սեն Դենի արվարձան բերել պայթուցիկ սարքերը:

Փարիզի ահաբեկչության հետևանքով, հիշեցնենք, զոհվել է 130 մարդ:

Քննչական մարմինը ենթադրում է նաև, որ ահաբեկիչները Աթարին են ներկայացրել Բելգիայի մայրաքաղաքի մետրոյում և օդանավակայանում պայթյուններ իրականացնելու պլանը, որոնց հետևանքով 31 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG