Մատչելիության հղումներ

110 մլն դրամի վնաս պետությանը՝ մաքսային ծառայողների չարաշահումների հետևանքով. հարուցվել են քրգործեր


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու և մաքսանենգություն կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր:

«Մասնավորապես՝ ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք «ՍԵՄ ՏՐԱՆՍ» ՍՊ ընկերության կողմից 2015թ. օգոստոսի 24-ին ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային հսկողության իրենց պարտականությունը պատշաճ չեն կատարել, ինչի արդյունքում հիշյալ ՍՊ ընկերությունը ՀՀ է ներմուծել մաքսային հայտարարագրում չներառված մի շարք ապրանքներ՝ պակաս վճարելով շուրջ 71 մլն 326 հազ ՀՀ դրամ մաքսատուրք և 14 մլն 265 հազ ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ, որով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում: - «Մեկ այլ քրեական գործի ուսումնասիրությամբ էլ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն՝ Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք «Թրեյդինգ» ՍՊ ընկերության կողմից 2015թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային հսկողության իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, ինչի արդյունքում հիշյալ ՍՊ ընկերությունը ՀՀ է ներմուծել մաքսային հայտարարագրում չներառված մի շարք ապրանքներ՝ պակաս վճարելով շուրջ 19 մլն 947 հազ. ՀՀ դրամ մաքսատուրք և 3 մլն 990 հազ ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ, որով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս»:

Նշված դեպքերի առթիվ ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG