Մատչելիության հղումներ

Հունգարիայի խորհրդարանը մերժեց սահմանադրական փոփոխությունների առաջարկը


Փախստականներ Ավստրիայի և Հունգարիայի սահմանին, արխիվ

Փախստականներ Ավստրիայի և Հունգարիայի սահմանին, արխիվ

Հունգարիայի խորհրդարանը մերժեց փախստականների տեղակայման արգելքի հարցով Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու առաջարկը:

Իշխանություններն այդ սահմանադրական փոփոխություններով ցանկանում էին արձագանքել փախստականների ընդունման հարցով Եվրամիության սահմանած պարտադիր քվոտաներին, ըստ որոնց՝ Հունգարիան պետք է երկրում տեղակայի 1294 բռնի տեղահանվածների:

Հոկտեմբերին Հունգարիայում տեղի է ունեցել հանրաքվե, որում ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Եվրամիության սահմանած այդ քվոտաներին, սակայն ցածր մասնակցության պատճառով դրա արդյունքները անվավեր են ճանաչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG