Մատչելիության հղումներ

Բաքվում ղարաբաղյան հարցով համաժողով է անցկացվում


Ղարաբաղյան հարցով համաժողով Բաքվում, 8-ը նոյեմբերի, 2016թ.
Ղարաբաղյան հարցով համաժողով Բաքվում, 8-ը նոյեմբերի, 2016թ.

Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվում է համաժողով «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հիմնական խոչընդոտներն ու հեռանկարները» թեմայով։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, համաժողովի բացմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի ոչ-կառավարական ազգային կազմակերպությունների ֆորումի նախագահ Ռաուֆ Զեյնին հայտարարել է, որ «Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներն ուզում են փոխզիջման գնալ՝ հանուն տարածաշրջանի խաղաղության»։

«Թրենդ» գործակալությունը նշում է, որ «հայկական կողմից համաժողովին մասնակցում են Վահան Մարտիրոսյանը, Վահե Ավետյանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG