Մատչելիության հղումներ

Մոսկվան ու Անկարան վերսկսում են ռազմական համագործակցությունը


Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքար, արխիվ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքար, արխիվ

Ռուսաստանն ու Թուրքիան վերսկսում են ռազմական համագործակցությունը և մինչև տարեվերջ մտադիր են միջկառավարական հանձնաժողովի հանդիպում կազմակերպել:

Հանդիպման օրն ու վայրը դեռ բանակցվում են: Պաշտոնական Մոսկվայի փոխանցմամբ՝ քննարկման առարկա կլինի նաև Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ռուսական արտադրության հակաօդային համակարգերի տրամադրումը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի՝ մի քանի օր առաջ Մոսկվա կատարած այցի ընթացքում քննարկվել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ռազմական համագործակցության հարցը, ընդ որում՝ ոչ միայն Սիրիայում, այլև այլ տարածքներում ևս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG