Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի աջակիցները բողոքի երթ արեցին


Բողոքի ակցիա՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին բուժելու պահանջով, 7-ը նոյեմբերի, 2016 թ․

Բողոքի ակցիա՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին բուժելու պահանջով, 7-ը նոյեմբերի, 2016 թ․

Ավելի վաղ Հարությունյանի հարազատներն ահազանգել էին, որ վերջինիս ոտքը սևանում է, և վիճակն աստիճանաբար վատանում է։ «Էրեբունի» բժշկական կենտրոնից և ՄԻՊ-ից արձագանքել էին՝ վիճակն այդքան ծանր չէ, ինչպես ներկայացվում է:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վերք ստացած՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, այժմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Հովհաննես Հարությունյանի աջակիցներն այսօր բողոքի երթ անցկացրեցին:

Երթի մասնակցիները նրա առողջական վիճակի վերաբերյալ նամակ-պահանջ հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանին, Առողջապահության և Արդարադատության նախարարություններին, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ին և «Էրեբունի» բժշկական կենտրոնին:

Ավելի վաղ Հարությունյանի հարազատներն ահազանգել էին, որ վերջինիս ոտքը սևանում է, և վիճակն աստիճանաբար վատանում է։ «Էրեբունի» բժշկական կենտրոնից և ՄԻՊ-ից արձագանքել էին՝ վիճակն այդքան ծանր չէ, ինչպես ներկայացվում է, և անդամահատման կարիք չկա:

Հովհաննես քույրը Քույրը՝ Թամարա Հարությունյանն այսօր էլ ՄԻՊ տեղակալ Արմեն Մաշինյանին ներկայացրեց եղբոր վիճակը։ «Հովհաննեսը ոտքը կարողանում է բացել, բայց փակել չի կարողանում։ Նրա ոտքի մկանները չեն աշխատում։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ հետաձգվեց նրա այդքան անհրաժեշտ վիրահատությունը»,- հարց տվեց Թամարա Հարությունյանը:

«Բարձրացված խնդրի վերաբերյալ բազմաթիվ գրություններ ուղարկվել են պաշտպանի կողմից։ Այսօր առավոտյան էլ պարզաբանումներ են պահանջվել Արդարադատության նախարարությունից, որպեսզի քննարկման առարկա դարձվի և՛ վիրահատության հարցը, և՛ օտարերկրյա բժիշկների կողմից արված եզրակացությունները»,- ասաց ՄԻՊ տեղակալ Արմեն Մաշինյանը:

Երթի մասնակիցներին այսօր ընդունեց նաև առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Նա խոստացավ հենց այսօրվանից խումբ ստեղծել, որը կզբաղվի կալանավորի առողջական վիճակի զննությամբ։ «Մենք հենց այսօր մասնագիտական նոր խումբ կկազմենք, կուղարկենք այնտեղ։ Կգնան, կտեսնեն ինչի կարիք ունի ինքն այսօր։ Կորոշենք բուժման ու հետազոտման տակտիկանները և ձեր մատնանշած բժշկի հետ կկազմակերպենք աշխատանքը»,- ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, ոստիկանության գնդի տարածքի գրավման երկու շաբաթների ընթացքում երեք ոստիկան էր զոհվել: Զինված խմբի անդամները մեղադրվում են պատանդ պահելու, ապօրինի կերպով զենք պահելու, կրելու, փոխադրելու, շենք, շինություններ զավթելու և զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։

XS
SM
MD
LG