Մատչելիության հղումներ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը չի բացառում, որ Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարները կղզում առկա հակամարտության համապարփակ կարգավորմանը կարող են հասնել արդեն առաջիկա ամիսներին:

Այս մասին ՄԱԿ-ի ղեկավարը հայտարարել է այսօր Շվեյցարիայում` Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստաիսադեսի և «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության» ղեկավար Մուստաֆա Աքինջիի միջև բանակցությունների մեկնարկից առաջ:

«Երկու առաջնորդներն էլ հուսով են, որ այս հանդիպումը ճանապարհ կհարթի բանակցությունների վերջին փուլի համար, ինչը համապատասխանում է երկու կողմերի հանձնառությանը` հանգուցալուծել այս հակամարտությունն արդեն 2016 թվականին: Նրանք ի վիճակի են լուծել Կիպրոսի խնդիրը », - նշել է Բան Կի-մունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG